ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ա՛յ, թուրքն էդպես չի

Ա՛յ, թուրքն էդպես չի
19.06.2025 | 21:14

Ռուսը վատ սիրեկան ա, հեչ խանդոտ չի։

Տարիներով կնայի՝ ոնց են թուրքերն իր հարճին քարշ տալիս հարեմից հարեմ, սարքում քեռակին, ու հոնքն էլ չի շարժի։

Ա՛յ, թուրքն էդպես չի։

Երբ հարճը դառնում ա անպիտան՝ երբեք չի վերադարձնի տիրոջը։ Կգցի ասկյարների կամ ամբոխի առաջ՝ որպես պարապ վախտի դոմփելիք, բայց չի վերադարձնի։

Աղազար Ներքինի

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2598

Մեկնաբանություններ